-
22.09.2014|
16:39
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Իմ ընտանիքի պատմությունը» շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
-
22.09.2014|
16:37
Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Էստոնիայի կրթության և գիտության նախարար Եվգենի Օսսինովսկին ստորագրել են համաձայնագիր՝ Հայաստանի և Էստոնիայի միջև կրթության և հետազոտության բնագավառում համագործակցության վերաբերյալ:
-
19.09.2014|
11:15
Հրանտ Դինքի ծննդյան 60-ամյակի առթիվ հիշատակի միջոցառում է կազմակերպվել պոլսահայ խմբագրապետի անունը կրող Երևանի թիվ 44 դպրոցում։
-
19.09.2014|
01:37
Այս տարվա պետբյուջեն «թեթևացավ»։ 13 դպրոցների հիմնանորոգման հարցը հանվեց շրջանառությունից։ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր այս առաջարկը հիմնավորեց կատարած ուսումնասիրություններով, որոնք իրականացվել են վարչապետի հանձնարարականով, և հիմք են ընդունվել ՎՊ-ի ուսումնասիրության զեկուցագրերը։
-
18.09.2014|
17:09
2011 թվականից բոլոր 10 մարզկենտրոններում գործում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մարզային կենտրոնները։
-
18.09.2014|
12:38
«Գրական տապան- 2014» միջազգային փառատոնի շրջանակում Բրիտանական խորհրդի և IBBY International-ի աջակցությամբ սեպտեմբերի 18-ից 23-ին Հայաստան կայցելի հանրահայտ գրող Մեգ Ռոսոֆը:
-
17.09.2014|
15:50
Սեպտեմբերի 17-19-ը Հռոմում կկայանա Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի նիստը, որին որպես համանախագահող երկիր կմասնակցի նաև Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի: Օրակարգում ընդգրկված են Բոլոնիայի գործընթացի կառուցվածքային բարեփոխումների ներդրման, հարատև կրթության, շարժունության ու միջազգայնացման մասին մի շարք հարցեր:
-
17.09.2014|
12:30
Ըստ orer.eu-ի՝ սեպտեմբերի 16-ին Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Տոմաշ Զիման և Չեխիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ստորագրեցին պայմանագիր, որը հնարավորություն է տալիս 2014-2015 ուսումնական տարվանից Պրահայի համալսարանում սկսել հայոց լեզվի, պատմության և մշակույթի դասավանդում։ Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Կարլի համալսարանի ընդունելությունների սրահում, իսկ ստորագրումից հետո կողմերը մտքեր փոխանակեցին ապագա համագործակցության շուրջ։ Պայմանագրի համաձայն՝ Հայաստանի կառավարությունը ևս կրթության ու գիտության նախարարության խողովակով մոտ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացնում դասընթացներն սկսելու համար։
-
17.09.2014|
11:34
Հայաստանի երիտասարդ գիտնականների պատվիրակությունը, որը սեպտեմբերի 8-12-ին մասնակցել է «Moscow Science Week 2014. Գիտության շաբաթ Մոսկվայում» համաժողովին, ռուսական մայրաքաղաքում գործընկերության և համագործակցության մասին երեք համաձայնագիր է կնքել:
-
16.09.2014|
15:32
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթութան և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհի հետ: